35-ամյա կինը հետախուզվում էր քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածների մեղադրանքներով
ՀասարակությունՈստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 35-ամյա Լիլիթ Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նոյեմբերի 10-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի եւ 258 հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը` կալանք: