Գերմանիայի դաշնային 10 հողերում իսլամիստների դեմ հատուկ գործողություն է ընթանում
ՄիջազգայինԳերմանիայի իրավապահ մարմինները երեքշաբթի առավոտյան իսլամիստների դեմ լայնածավալ գործողություն են սկսել: Այն ընթանում է դաշնային 10 հողերում, այդ թվում՝ մայրաքաղաքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հատուկ գործողությունն ուղղված է երկրում արգելված սալաֆականների «Ճշմարիտ կրոն» կազմակերպության դեմ: