Երեւանում բենզալցակայանի պայթյունից տուժած տղամարդը տեղափոխվել է հիվանդասենյակ
ՀասարակությունԵրեւանի Հերացի փողոցում նոյեմբերի 12-ի առավոտյան, ժամը 10-ի սահմանում CPS բենզալցակայանում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով տուժած 53-ամյա Հրաչ Թ.-ն Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, NEWS.am-ին տեղեկացրին Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնից՝ նշելով, որ Հրաչ Թ.-ի վիճակն այս պահին միջին ծանրության է, նա ապաքինվում է:
Ավելի վաղ հիվանդանոցից մեզ տեղեկացրել էին, որ տուժած տղամարդն ունի մարմնի 20 տոկոսի այրվածք՝ 10 տոկոս մարմնի մակերեսի եւ 10 տոկոս շնչուղիների այրվածք: Բացի այդ տղամարդու մոտ կա նաեւ այրվածքային շոկ: