Վիրահատության է ենթարկվել Սամվել Մայրապետյանը
Ուշադրության կենտրոնում«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում օրերս վիրահատության է ենթարկվել «Հ2» հեռուստաընկերության գլխավոր սեփականատեր, շինարարական բիզնեսում հայտնի գործարար, Երեւանի բժշկական համալսարանի նախկին պրոռեկտոր Սամվել Մայրապետյանը:
NEWS.am-ի տեղեկություններով, վիրահատել են նրա ենթաստամոքսային գեղձը: Սամվել Մայրապետյանի վիճակն այս պահին գնահատվում է լավ: