Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի եւ բեռնատարի բախումից 3 մարդ է վիրավորվել
ՄիջազգայինՖրանսիայի Պա դե Կալե դեպարտամենտում դպրոցական ավտոբուսի եւ բեռնատարի բախումից 3 մարդ լուրջ վնասվածք է ստացել, հայտնում է BFMTV–ն։
Ավելի վաղ հաղորդվում է, որ N25 մայրուղու վրա բախումից մի կին է զոհվել, որը հենց բեռնատարի ղեկին է եղել։
Տուժածներից երկուսի վիճակը ծանր է։ Ավտոբուսի եւս 10 ուղեւոր շոկի վիճակում տեղափոխվել են Արրաս քաղաքի հիվանդանոցի բժշկա–հոգեբանական բաժանմունք։
Վթարի պատճառները եւ հանգամանքները պարզվում են։