Մոսկվան եւ Թեհրանը քննարկում են 10 մլրդ դոլարի զենքի եւ տեխնիկայի մատակարարման հնարավորությունը
HeaderԻրանը շահագրգռված է ռուսական սպառազինության եւ տեխնիկայի մատակարարման հարցում: Խոսքը T-90 տանկերի, հրետանային համակարգերի, օդանավերի եւ ուղղաթիռների մասին է: Հնարավոր գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասնել 10 մլրդ դոլարի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Դաշնակին խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը:
«Բանակցություններն ընթանում են, պորտֆելը շուրջ 10 մլրդ դոլար է կազմում»,- ասել է նա:
Ընդ որում, մատակարարումները կարող են իրականացվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության դեպքում: Օզերովի խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կարգելափակեն նման մատակարարումները, սակայն ռուսական կողմը կշարունակի բանակցությունները: