Իրականում քիչ առաջ ի՞նչ է տեղի ունեցել Գործարանային մետրոյում
ՀասարակությունՔիչ առաջ HARTAK.am-ը տեղեկացրել էր, որ ականատեսների պնդմամբ՝ Երևանի մետրոպոլիտենի Գործարանային կանգառում՝ վագոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին HARTAK.am-ը ահազանգել էր ոստիկանություն՝ տեղեկությունը ճշտելու նպատակով:
Մեզ հետ կապնվեց Մետրոպոլիտենի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը և պարզաբանեց, որ ոչ թե պայթյուն է տեղի ունեցել, այլ գնացքի մալուխները բարձր լարումից հալվել են և ծուխը լցվել է գնացքի վագոն:
Միջադեպից տուժողներ չեն եղել: Վագոն էլ տեղափոխել են ԴԵՊՈ՝ անսարքությունը վերացնելու համար: