«Բորուսիա»-ն ցանկանում է Մխիթարյանին թիմ վերադարձնել
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը ցանկանում են թիմ վերադարձնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ դորտմունդցիները կփորձեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մխիթարյանին թիմ վերադարձնել` վարձավճարով:
Ավելի վաղ՝ գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն բացառել էր կիսապաշտպանի վերադարձը՝ «Բորուսիա»: