Չավուշօղլուն ԵԽ նախագահ Շուլցին երկերեսանի է անվանել
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարություններն իրենց համար որևէ կարևորություն չունեն: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Անդրադառնալով Շուլցին հայտարարությանն այն մասին, որ երկրում մահապատիժը վերականգնելու պարագայում ԵՄ հետ բանակցային գործընթացին վերջ կտրվի, Չավուշօղլուն ասել է, որ Շուլցի սպառնալից հայտարարությունները որևէ ազդեցություն չեն գործում իրենց վրա: «Եթե Շուլցի ուժը բավականացնում է, թող նախ և առաջ դադարեցնի Քրդական բանվորական կուսակցության (PKK) գործունեությունը ԵԽ-ում: Իրականում կրկին ականատեսն ենք լինում Եվրամիության և խորհրդարանի նախագահի երկերեսանիությանն ու երկակի ստանդարտներին»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: