Թրամփը կշարունակի գաղտնի պահել ԻՊ-ի դեմ պայքարի իր պլանը
HeaderԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը մտադիր է գաղտնի պահել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի իր պլանը: Հանրապետականն այս մասին հայտարարել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, որը եթեր է տրվել նոյեմբերի 13-ին:
Թրամփը կտրականապես հրաժարվել է որեւիցե մանրամասն հայտնել այն ռազմավարության վերաբերյալ, որն ինքը կիրառելու էխմբավորման ոչնչացման համար:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահն ըստ որում նշել է, որ ԻՊ-ից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը «ծանր է ընթանում», քանի որ Սպիտակ տունը դրա մասին տեղեկատվությունը վաղօրոք էր հրապարակել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: