Շուրջ մեկ միլիոն մարդ Սեուլում իշխանությունների դեմ ցույցի է դուրս եկել
ՄիջազգայինՀարավային Կորեայում նախագահ Փաք Կըն Հեի եւ նրա մտերիմ ընկերուհի Ցոյ Սուն Սիլի շուրջ ծավալված սկանդալի ֆոնին շուրջ մեկ միլիոն մարդ Սեուլում իշխանությունների դեմ ցույցի է դուրս եկել: Այս մասին հաղորդել են ցույցի կազմակերպիչները:
Այսօրվա բողոքի երթն ամենամարդաշատն է եղել 21-րդ դարի սկզբից ի վեր: Միաժամանակ, իրավապահների տվյալներով, ցուցարարների թիվը շուրջ 260 հազար է:
Հասարակական կարգը պահպանելու համար Սեուլի փողոցներում շուրջ 25 հազար ոստիկան է պարեկում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ցույցին մասնակցում են Հարավային Կորեայի երեք ընդդիմադիր կուսակցությունների, ավելի քան 1500 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ցուցարարները նախագահի հրաժարականն են պահանջում: