Երեւանում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածն ունի մարմնի 20 տոկոսի այրվածք
ՀասարակությունԵրեւանի Հերացի փողոցում այսօր՝ նոյեմբերի 12-ի առավոտյան, ժամը 10-ի սահմաններում CPS բենզալցակայանում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով տուժածներից 53-ամյա տղամարդու առողջական վիճակը ծանր կայուն է: NEWS.am-ին Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնից տեղեկացրին, որ Հրաչ Թ.-ն ունի մարմնի 20 տոկոսի այրվածք՝ 10 տոկոս մարմնի մակերեսի եւ 10 տոկոս շնչուղիների այրվածք: Բացի այդ տղամարդու մոտ կա նաեւ այրվածքային շոկ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին, մարվել՝ 10.30-ին: