Ռումինիա - Լեհաստան. Մարզիչների կարծիքները
ՍպորտՌումինիայի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:
Քրիստոֆ Դաում (Ռումինիա). «Պարտվեցինք շատ կազմակերպված թիմի: Մրցակիցը հաղթեց գրեթե բոլոր մենապայքարներում: Մեզ երբեմն հաջողվում էր անհանգստացնել լեհերի դարպասպահին, սակայն դա բավական չէր: Պետք է ավելի լավ պատրաստվենք ֆիզիկապես: Լեհաստանի թիմն ավելի լավն էր եւ տարավ արժանի հաղթանակ»:
Ադամ Նավալկա (Լեհաստան). «Ռումինացիները քիչ խնդիրներ չառաջացրին մեզ համար, սակայն մենք ցուցադրեցինք շատ խելացի ֆուտբոլ: Երկրորդ խաղակեսում մեր թիմը գրագետ գործեց հակագրոհների ժամանակ: Պետք է արժանին մատուցել իմ ֆուտբոլիստներին», փոխանցում է Tmw-ն:
Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դուբլի օգնությամբ լեհերը հաղթել էին 3:0 հաշվով եւ 10 միավորով գլխավորել E խումբը: Չեռնոգորիան ունի 7 միավոր, Դանիան՝ 6, Ռումինիան՝ 5, Հայաստանը՝ 3, իսկ ղազախները՝ 2:
Լուսանկարում՝ Ադամ Նավալկա