Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի Նեֆտճալայի շրջանում այսօր՝ նոյեմբերի 12-ին, երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Երկրաշարժը գրանցվել է Ջալիլաբադից 62 կմ դեպի արեւելք:
Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հաղորդմամբ' երկրաշարժի ուժգնությունը եղել է 3,2 մագնիտուդ:
Ադրբեջանում երկրաշարժ էր գրանցվել նաեւ հոկտեմբերի 16-ին Սաաթլըից 30 կմ դեպի հարավ-արեւմուտք՝ Իմշլիի շրջանում:
Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը եղել էր 4, իսկ հարակից շրջաններում 3 մագնիտուդ: