ՀՀ Նախագահն այսօր հրամանագիր է ստորագրել 2016 թվականի ձմեռային զորակոչն ու զորացրումն անցկացնելու մասին
ՀասարակությունՀՀ Նախագահն այսօր հրամանագիր է ստորագրել 2016 թվականի ձմեռային զորակոչն ու զորացրումն անցկացնելու մասին։
Ըստ հրամանագրն՝
- 2016 թվականի նոյեմբեր – 2017 թվականի հունվար ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
- կապահովվի այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:
- 2017 թվականի հունվար ամսին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
- Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: