Փորթլենդում Թրամփի դեմ երթի մեկ մասնակից հրազենային վիրավորում է ստացել
ՄիջազգայինԱմերիկյան Փորթլենդ քաղաքում ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի դեմ ցույցի ժամանակ մեկ մարդ հրազենային վիրավորում է ստացել: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:
«Ոստիկանությունը հետաքննում է Մորիսոն Բրիջում տեղի ունեցած հրաձգության միջադեպը: Մեկ տուժած կա: Բոլորը պետք է անհապաղ հեռանան այդ գոտուց»,- ասված է ոստիկանության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում:
Իրավապահները դեպքի ականատեսներից պահանջել են դիմել սպաներին: Վկայությունների համաձայն՝ կրակողը սեւ վերնազգեստով սեւամորթ երիտասարդ է եղել:
ԱՄՆ-ում չորրորդ օրն է՝ շարունակվում են Թրամփի հակառակորդների ցույցերը: