Լուկաշենկոն առաջիկայում Մոսկվա կայցելի
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի արդեն առաջիկայում: Այս մասին հայյտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:
Լուկաշենկոյի այցի նախապատրաստման մասին տեղեկությունը տարածվել էր նոյեմբերի սկզբին, սակայն հստակ ժամկետ չէր նշվում: Անցնող շաբաթվա ընթացքում Բելառուսի նախագահը եղել է Քաթարում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ մի շարք երկկողմ հանդիպումներ են կայացել:
Նախարարի փոխանցմամբ՝ ամսվա վերջին Լուկաշենկոն նաեւ Ադրբեջան է այցելելու: