Եղանակը առաջիկա օրերին
Հասարակություն1974 թվականի նոյեմբերի 11-ին Երեւանում գրանցված ջերմաստիճանային ռեկորդը գրեթե կրկնվել է, սակայն չի գերազանցվել. 2016թ. նոյեմբերի 11-ին Երեւանում գրանցվել է +17,2 աստիճան տաքություն:
Օրերս ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 11-ի օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը Երևանում գրանցվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին. այդ օրը գրանցվել էր +17,4 աստիճան ջերմություն:
«Այս տարվա նույն օրը մենք Երևանում կանխատեսել ենք +18...+19 աստիճան տաքություն: Տեսնենք կգերազանցե՞ք ռեկորդային արժեքը, թե ոչ»,- հայտնել էր Սուրենյանը:
Այսօր նա մեզ հետ զրույցում ասաց, որ կեսօրից հետո գրանցված ջերմաստիճանը գրեթե կրկնում է ռեկորդը.
«Այսօր ջերմաստիճանը Երեւանում գրեթե հասել է ռեկորդային ցուցանիշի, բայց չի գերազանցել: Երեւանում եւ Արարատյան դաշտում այսօր գրանցվել է +17...+18 աստիճան տաքություն: Ամենատաքը եղել է Մեղրի, Կապան հատվածում (+24...+25), Տավուշի հովիտներում (Իջեւան, Բագրատաշեն) եղել է +23...+25 աստիճան: Մի խոսքով շատ բարձր անոմալ ջերմային ֆոն է մեր երկրի տարածքում, ռեկորդային ջերմաստիճաններ են: Այս ջերմային ֆոնը կպահպանվի մինչեւ ամսի 15-ը ներառյալ: Այսինքն բավական սառը եւ հզոր ցիկլոնից հետո մենք նոյեմբերի 2-ից 16-ը (համարյա 15 օր) մեր երկրում ունեցանք խաղաղ վիճակ, բարձր ջերմային ֆոն, առանց տեղումների եղանակ»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Մանրամասն` այստեղ