«Բավարիայի» հարձակվողը չի խաղա երկու ամիս
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Քինգսլի Քոմանը երկու ամիս բաց կթողնի ձախ ոտքի վնասվածքի հետեւանքով, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:
Քոմանը ծնկահոդի եւ ոտնաթաթի վնասվածքը ստացել է Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզման ժամանակ:
«Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսը առողջական խնդիրները հաղթահարել է եւ հաջորդ շաբաթ կվերսկսի մարզումները:
Նոյեմբերի 23-ին «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խաղում կհյուրընկալվի ռուսական «Ռոստովին»: