Բաքվի հիվանդանոցում հիվանդը կտրել է կոկորդը
ՄիջազգայինԲաքվի Կլինիկական բժշկական կենտրոնում հիվանդն ածելիով կտրել է կոկորդը: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:
Տեղեկությունների համաձայն՝ Հասան Էմինովը մի քանի հիվանդություն ուներ եւ ինքնասպանություն է գործել՝ այլեւս չդիմանալով ցավերին:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է կատարվում: