Պենտագոնը մտադիր չէ Թրամփի ընտրվելուց հետո հրաժարվել Եվրոպայում ՆԱՏՕ-ի գումարտակներ տեղակայելուց
ՄիջազգայինՊենտագոնը մտադիր չէ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո հրաժարվել Եվրոպայում զորքերի խմբավորումներ տեղակայելու գաղափարից: Այդ պլանները կիրականացվեն այնպես, ինչպես համաձայնեցվել են ՆԱՏՕ-ում Վաշինգթոնի դաշնակիցների հետ, ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը, փոխանցում է DW-ն:
Նախընտրական արշավի ընթացքում Թրամփը խոստացել էր կրճատել Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայությունը՝ նշելով, որ դա մեծ բեռ է երկրի համար: ՆԱՏՕ-ի դաշնակիցներից այն պահանջում էր մեծացնել պաշտպանության համար ֆինանսական վճարները:
ՆԱՏՕ-ն 2016-ի ամռանը որոշում էր կայացրել Արեւելյան Եվրոպա ուղարկել 4 գումարտակ՝ ի պատասխան Ուկրաինայի զինված հակամարտության հետ կապված ՌԴ գործողություններին: