Պորտլենդում Դոնալդ Թրամփի ընտրվելու դեմ բողոքի ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների
ՄիջազգայինԱՄՆ Օրեգոնի նահանգի Պորտլենդ քաղաքում նոյեմբերի 11-ի գիշերը Դոնալդ Թրամփի ընտրվելու դեմ բողոքի ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների: Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 4 հազար մարդ: «Ցուցարարները զինված են եղել քարերով: Ոստիկանությունը ամբոխին տեղյակ է պահել, որ հավաքն անօրինական է»,- ասված է Պորտլենդի ոստիկանության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:
Այն բանից հետո, երբ բազմությունը տարածվել էր փողոցներով եւ անցել անկարգությունների, իրավապահները սկսել եին ձերբակալություններ իրականացնել, փոխանցում է DW-ն:
Միննեսոտայի նահանգի Միննեապոլիս քաղաքում մոտ 1000 ցուցարարներ մեկ ժամ շարունակ փակել էր ճանապարհներից մեկը: Ակցիային մասնակցել է 17 կազմակերպություն:
Բողոքի ակցիաներ են ընթացել Բալթիմորում, Դենվերում, Լոս Անջելեսում: