Հնդկաստանի կարի գործարաններից մեկում հրդեհից զոհվել է 15 մարդ
ՄիջազգայինՀնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիից ոչ հեռու գտնվող կարի գործարաններից մեկում հրդեհից զոհվել է առնվազն 15 մարդ, շատերը վիրավոր են, հայտնում է Xinhua գործակալությունը:
«Հրդեհը բռնկվել էր Ութար Փրադեշի նահանգի Սահիբաբադե քաղաքի կարի գործարանում: Սկզբում փոքր բռնկում էր եղել, սակայն շուտով կրակը տարածվել էր ամբողջ գործարանով»,- ասել է աղբյուրը:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հրդեհի պահին մի խումբ բանվորներ են եղել գործարանում: Այս պահին գործարանից հանվել է 15 այրված դիակ: Վիրավորները հոսպիտալացվել են: