Գերմանիայի պաշտպանության նախարարը Թրամփին կոչ է արել ՌԴ-ի հանդեպ խիստ դիրքորոշում որդեգրել
HeaderԳերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել Ռուսաստանի հանդեպ խիստ դիրքորոշում որդեգրել: Այս մասին հայտնում է DW-ն:
«Թրամփը պետք է հստակ հայտարարի, թե որ կողմում է՝ օրենքի, աշխարհակարգի եւ ժողովրդավարությա՞ն կողմում, թե՞ նրա համար միեւնույն է, եւ նա հաստատում է յուրատեսակ տղամարդկային ընկերություն»,- ասել է պաշտպանության նախարարը: Նա հավելել է, որ Պուտինի հետ խոսելիս չպետք է մոռանալ «ո՛չ Ղրիմի բռնակցման, ո՛չ Հալեպի ռմբակոծությունների մասին»:
Ֆոն դեր Լյայենը Թրամփին նաեւ կոչ է արել ՆԱՏՕ-ին չվերաբերվել որպես բիզնեսի: «Դա ձեռնարկություն չէ: Դա այն դեպքը չէ, երբ կարելի է ասել՝ անցյալն ինձ չի մտահոգում: Արժեքները, որ ներկայացնում ենք, ինձ համար նույնքան կարեւոր չեն, կտեսնեմ՝ որքան փող կկարողանամ վաստակել եւ կահոջողվի ձեռնտու գործարք: Երկիրն այդպես չեն կառավարում, եւ դա ՆԱՏՕ-ի սկզբունքը չէ»,- ընդգծել է նա: