Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարից տուժածներն օգնությունը ստանալու նպատակով պետք է դիմեն Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն
Ուշադրության կենտրոնում2016թ. հոկտեմբերի 24-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայում՝ Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա - Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի 2016թ. նոյեմբերի 9-ի N 1041-Ա որոշմամբ՝ ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ երթուղու ուղևորները և զոհվածների հարազատները օգնությունն ստանալու համար կարող են դիմել նախարարություն՝ Ք Երևան,
Նալբանդյան 28 հասցեով: Կոնտակտային հեռախոս՝ + 374 (10) 59-00-24 (Իրավաբանական վարչություն):
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն