«Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ՝ տղամարդու դի է հայտնաբերվել
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 10-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում գտնվող գնացքի գծերի հարևանությամբ տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։
ԼՈՒՐԵՐ.com-ին ոստիկանությունից հաստատեցին լուրը և հայտնեցին̦̦, որ պարզվում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև տղամարդու ինքնությունը:
Գործը վարում է ՀՀ քննչական կոմիտեն:
Նախնական տվյալներով՝ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 50 տարեկան տղամարդու դի։