Թրամփի դեմ բողոքող հարյուրավոր ցուցարարներ փակել են Լոս Անջելեսի ավտոմայրուղին
Ուշադրության կենտրոնումԱՄՆ ընտրություներում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեմ բողոքող հարյուրավոր ցուցարարներ շրջափակել են Լոս Անջելեսի հիմնական ավտոմայրուղիներից մեկը՝ առաջացնելով բազմակիլոմետրանոց խցանումներ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ցուցարարները մեկ ժամ շարունակ մայրուղին փակ են պահել, որը Լոս Անջելեսի կենտրանական հատվածը միացնում է Հոլիվուդին: Նշվում է, որ ակցիան խաղաղ է անցել: Ոստիկանները ձերբակալել են մի քանի մարդու:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ընտրված նախագահի դեմ բողոքի ակցիաներ են ընթացել Նյու Յորքում, Չիկագոյում, Վաշինգթոնում, Ֆիլադելֆիայում, Բոսթոնում, Սիեթլում, Փորթլենդում, Օրեգոնում, Օսթինում: