ՌԴ Պետդումայի պատգամավորներին կտուգանեն բացակայությունների համար
ՄիջազգայինՌԴ խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Սերգեյ Նեւերովը հայտնել է, որ Պետդումայի կանոնակարգում շուտով կհայտնվեն փոփոխություններ, որոնց համաձայն՝ պատգամավորներին կտուգանեն լիագումար նիստերին անհարգելի պատճառով չներկայանալու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ընդունվել է բոլոր խմբակցությունների կողմից կոնսոլիդացված որոշում, որ Պետդումայի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ են արվելու, որոնց համաձայն՝ պատգամավորներին կտուգանեն լիագումար նիստերին անհարգելի պատճառով չներկայանալու համար: Ցանկացած բացակայություն կհանվի աշխատավարձից»,- ասել է Նեւերովը: