ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


Ցավում եմ, որ երիտասարդների ինքնաբուխ, անկեղծ շարժումը պառակտվեց. Նաիրա Զոհրաբյան

Մամուլ

Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց պատճառը, թե ինչու ԲՀԿ-ն մնաց Բաղրամյան պողոտայում, ոչ թե մյուսների հետ գնաց «Ազատության» հրապարակ:

-Տիկին Զոհրաբյան, երեկ արդեն «Ոչ թալանին» շարժումն ակնհայտորեն բաժանարար գիծ արձանագրեց. Բաղրամյան պողոտայի քաղաքացիական ակտիվիստները Օպերա տեղափոխված քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր բավարարված կամ մասնակիորեն էին բավարարված Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, համարեցին դավաճաններ, իսկ Օպերայից էլ Բաղրամյան պողոտայում գտնվողներին կոչեցին սադրիչներ: Դուք Բաղրամյան պողոտայում էիք, ինչո՞ւ ոչ Օպերայում, այլ՝ Բաղրամյանում:

-Ցավում եմ, որ երիտասարդների` իսկապես սոցիալական արդար պայքարի վրա խարսխված, ինքնաբուխ, անկեղծ շարժումը պառակտվեց և սկսեցին հնչել միմյանց հասցեին վիրավորանքներ: Այո, այն հատվածը, որը բավարարվեց Սերժ Սարգսյանի հայտարարությամբ և գտավ, որ պետք է տեղափոխվել Ազատության հրապարակ` պայքարի այլ գործիքակազմով շարունակելու համար, որակվեց դավաճան: Իսկ նրանք, ովքեր մնացին Բաղրամյանում, այո , ունեն շատ ավելի ռադիկալ կոչեր ու կատեգորիկ են տրամադրված: Ինչ վերաբերում է, թե ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները մնացին Բաղրամյանում, ապա Բաղրամյանում, քանի որ այստեղ էր սադրանքների ու բռնության էսկալացիայի ամենամեծ հավանականությունը:  Ես զրուցել եմ Բաղրամյան պողոտայի ակտիվիստների հետ և ստացել տպավորություն, որ այստեղ մնացած՝ առավել ռադիկալ տրամադրված ակտիվիստները չունեն մեկ միասնական օրակարգ և իրենց հերթին, այստեղ մնացած խմբերից յուրաքանչյուրն ունի իր օրակարգը՝ ընդհուպ մինչ ամենածայրահեղ քայլերը: Իսկ դա կարող է բերել ուղղակի քաոտիկ իրավիճակի, ինչի նախանշանները երեկ երեկոյան արդեն իսկ նկատելի էին:

Դա էր պատճառը, որ մենք ողջ կազմով մնացինք Բաղրամյան 3-ում՝ հնարավոր սադրանքներն ու բռնությունները կանխելու նպատակով: Մի բան հստակ է՝ բռնություն ցուցարարների նկատմամբ չի կարող և չպետք է լինի: Ուզում եմ նշել, որ անգամ ամենակատեգորիկ օրակարգը պետք է հանգուցալուծվի բացառապես և միայն երկխոսության ճանապարհով: Ցավում եմ, որ Հայաստանի քաղաքական մշակույթը հասցրել են այս վիճակին, երբ երկխոսությունը, փոխզիջումը, միմյանց լսելը դարձել են դավաճանության հոմանիշ: Դա մեր քաղաքական դաշտի ողբերգությունն է, որի համար բոլորս ենք մեղավոր` բոլոր քաղաքական ուժերը:

Բայց, կրկնում եմ, երկխոսության այլընտրանքը լինելու են բռնությունն ու քաոտիկ իրավիճակը, ինչի նախանշանները երեկ Բաղրամյան պողոտայում արդեն նկատելի էին, և ինչը կործանարար է լինելու երկրի համար և հերթական հարվածն է հասցնելու Հայաստանի միջազգային հեղինակությանը։

-Հենց ակտիվիստները հայտարարեցին, որ քաղաքական ուժերը փորձում են քաղաքականացնել շարժումը:

-Քավ լիցի, նման նկրտում բացարձակապես չեմ նկատել որևէ քաղաքական ուժի կողմից: Կոնկրետ մեր մասով հավելեմ, որ «Բարգավաճ Հայաստանը»  բնավ որևէ նման ցանկություն և կամ մոտիվացիա չունի: Մենք, կրկնում եմ, այդտեղ էինք մեկ խնդիր լուծելու համար. որպեսզի թույլ չտանք սադրանք, բախում: Բայց մեկ բան հասկանալի է նաև, որ խնդիրները, որոնք օրակարգում են, պահանջում են քաղաքական լուծում: Այլ լուծում, այլ ճանապարհ հնարավոր չէ, և այդ պատճառով էր ԲՀԿ-ն այս ողջ ընթացքում` սկսած խորհրդարանական լսումներից, զգուշացնում էր , որ եթե այս խնդիրը դուրս եկավ քաղաքական դաշտից, դառնալու է անվերահսկելի և որ խնդիրը պետք է լուծել մասնագիտական, պրոֆեսիոնալ դաշտում: Եվ այդ պատճառով էր, այո, որ մենք, մասնակցելով բոլոր քննարկումներին, ներկայացրել էինք մասնագիտական առաջարկներով փաթեթ, որը թույլ կտար չբարձրացնել սակագինը:

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան
Ամենադիտված