Սպիտակ տան մոտ Թրամփի հակառակորդների եւ ոստիկանության միջեւ բախում է գրանցվել
HeaderՍպիտակ տան հարեւանությամբ նորընտրիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցույցին մասնակցողները վիրավորանքներ են վանկարկել ոստիկանների հասցեին, իրավապահների հետ բախում է գրանցվել, ինչի արդյունքում մեկ մարդ է ձերբակալվել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երկու ցուցարարներ վիճել են, ինչից հետ գաղտնի ծառայության աշխատակիցները մեկին գետին են տապալել եւ ոստիկանության մեքենայի մոտ տարել:
Միջադեպից հետո ոստիկանները մարդկանց հեռացրել են Սպիտակ տան հարակից տարածքից, մարդիկ սկսել են ցրվել հարեւան փողոցներում: