Ռուսաստանը Սպիտակ տան նոր վարչակազմի աշխատանքը կգնահատի գործով. Լավրով
Ուշադրության կենտրոնումՌուսաստանը Սպիտակ տան նոր վարչակազմի աշխատաքը կգնահատի գործով եւ գործով էլ կպատասխանի: Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած նախագահի հետ: Ես չեմ կարող ասել, որ բոլոր նախորդ առաջնորդները ամեն իրավիճակում կանխատեսելի են եղել: Դա կյանքի եւ քաղաքականության մի մասն է: Բառեր շատ են ասվել, կդատենք գործերով եւ գործով էլ կպատասխանենք»,- ասել է նա:
Լավրովը չի պատասխանել հարցին, թե արդյոք Թրամփի հաղթանակը Ռուսաստանի համար դրական է գնահատում: «Մենք ոչ մի նախապատվություն ոչ մեկին չենք տալիս: Ինչպես ասել է նախագահը, կաշխատենք ԱՄՆ ցանկացած նոր ղեկավարի հետ, որին կընտրի ամերիկացի ժողովուրդը»,- ասել է արտգործնախարարը: