Կոլումբիայի շրջանը կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգը
ՄիջազգայինԿոլումբիայի դաշնային շրջանի բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել նահանգի վարչական կարգավիճակի անցնելու հանրաքվեում, հայտնում է Washington Post-ը:
Կոլումբիան ԱՄՆ 51-րդ նահանգի վերափոխմանը նոյեմբերի 8-ին անցկացված հանրաքվեում աջակցել են Վաշինգթոնի բնակիչների 80 տոկոսից ավելին:
Նշվում է, որ շրջանի բնակչությունը կազմում է 672 հազար մարդ, ինչն ավելին է, քան Վերմոնթի կան Վայոմինգի բնակչությունը, սակայն Կոլումբիայի բնակիչները դաշնային հարկեր ավելի շատ են վճարում:
Կոլումբիայի շրջանը նահանգի վերակազմավորելու պահանջը կուղարկվի ԱՄՆ Կոնգրես: Շրջանին նահանգի կարգավիճակ տալու առաջարկն արդեն մի քանի անգամ Կոնգրես է ուղարկվել, սակայն ամեն անգամ մերժվել է: