Օլանդ. Թրամփի հաղթանակն անորոշության ժամանակաշրջանի սկիզբ է դնում
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն անորոշությունների փուլ է բացում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Նրա խոսքով՝ նման ընտրությունից հետո Ֆրանսիան պետք է ավելի ուժեղ դառնա, իսկ Եվրոպան՝ ավելի միասնական:
«Ամերիկյան ժողովուրդը քվեարկեց Դոնալդ Թրամփի օգտին: Շնորհավորում եմ նրան, քանի որ դա բնական է երկու ժողովրդավարական պետությունների նախագահների հարաբերություններում: Այս ընտրություններն անորոշության շրջանի սկիզբ են դնում, պետք է հստակ եւ պարզ հայտարարել այդ մասին»,- հայտարարել է Օլանդը: