Շթայնմայեր. Թրամփի օրոք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը պակաս կանխատեսելի կլինի
ՄիջազգայինԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ամերիկյան արտաքին քաղաքականությունը պակաս կանխատեսելի կդառնա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
«Կարծում եմ՝ պետք է պատրաստ լինենք նրան, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունն ապագայում մեզ համար ավելի պակաս կանխատեսելի կլինի: Եվ նրան, որ Ամերիկան ավելի հաճախ հակված կլինի միայնակ որոշումներ կայացնել»,- ասել է նա:
Շթայնմայերը նշել է, որ ԱՄՆ- նախագահական ընտրությունների արդյունքը տարբերվում է Գերմանիայի ակնկալած արդյունքից:
«Ես անհանգստացած էի ԱՄՆ-ում նախընտրական արշավի ընթացքով: Արդյունքը տարբերվում է նրանից, ինչ ցանկանում էր Գերմանիան, չի կարելի այն թերագնահատել: Բնականաբար, մենք պետք է հարգենք դա եւ այդպես էլ կանենք»,- հավելել է պաշտոնյան: