Վրաերթեր. հիվանդանոց են տեղափոխվել 2 տղամարդ, մեկ կին
ՀասարակությունՆոյեմբերի 8-ին, ժամը 4.30-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 1-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 23-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Խորենացու փողոցի թիվ 11 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: