Չկա ավելի համեղ բան , քան սեփական ձեռքով և մեծ սիրով պատրաստված արագ և հեշտ պատրաստվող գաթան
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուր, սոդան, վանիլինն ու սառեցրած կարագը: Ստացված զանգվածը տրորում ենք ձեռքերով վերածելով փշրանքի: Ստացված փշրանքի կենտրոնում անում ենք փոսիկ, այդ փոսիկի մեջ լցնում ենք թթվասերը, ավելացնում ենք ձվերն ու սպիտակուցը, խառնում ենք ստացված զանգվածը պատառաքաղով ու հունցում ենք փափուկ խմոր:

- Միջուկի համար առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրն ու սառեցրած կարագը: Տրորում ենք ստացված զանգվածը ձեռքերով վերածելով փշրանքի, ապա ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը և խառնում:
Պատրաստի խմորը բաժանում ենք 3 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում 3 մմ շերտով, վրան լցնում ենք պատրաստի միջուկը և փաթաթում ռուլետի ձևով:
Ստացված ռուլետները կտրատում ենք, տալով գաթայի տեսք, դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում ենք հարած դեղնուցն ու կաթը և թխում ջեռոցում 25-30 րոպե 180 աստիճանում:
- Պատրաստի գաթան հանում ենք ջեռոցից, թողնում որ սառչի և մատուցում:

Գաթայի միջուկի մեջ ցանկության դեպքում կարող եք ավելացնել մանրացված գետնանուշ կամ ընկույզ