Ժիրինովսկի. ԱՄՆ-ում հաղթել է երկու թեկնածուներից լավագույնը
ՄիջազգայինՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է երկու թեկնածուներից լավագույնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թող Հիլարիի տատիկը հանգստանա»,- ասել է նա:
Ժիրինովսկին կարծում է, որ Քլինթոնի կողմից Ռուսաստանին պատերազմով սպառնալը եւ ամերիկացիների՝ հանգիստ կյանքի ցանկությունը Դոնալդ Թրամփի հաղթանակի հիմնական պատճառներն են եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Պետդումայում Թրամփի հաղթանակը ծափողջույններով են ընդունել: