Սահակաշվիլին պարծեցել է Թրամփի հետ ընկերությամբ
ՄիջազգայինՕդեսայի նահանգապետի պաշտոնից հրաժարական տված Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ կանխատեսում էր ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը: Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Facebook-ում:
«Նրա հետ ծանոթ եմ ավելի քան 20 տարի, մենք ընկերներ ենք: Ես դա կանխատեսում էի: Ուժեղ անհատ է՝ անկանխատեսելի քաղաքականությամբ: Մենք պետք է զգույշ եւ կազմակերպված լինենք ավելի, քան երբեւէ»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը:
Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ հանրապետական Թրամփն ԱՄՆ-ի նոր նախագահն է դառնալու: Հաղթանակից հետո ունեցած առաջին ելույթում նա ամերիկացիներին խոստացել է երկրի բոլոր քաղաքացիների նախագահը դառնալ:
Ընտրական կոլեգիայի անդամները ձեւականորեն քվեարկելու են թեկնածուների օգտին դեկտեմբերի 19-ին, իսկ Կոնգրեսը քվեարկության արդյունքները հաստատելու է 2017 թվականի հունվարի 6-ին: