Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Ես ուզում եմ «ավանդական տղամարդ» ասվածը զգալ կողքիս. Աննա Խաչատրյան

Life

Life.panorama.am-ը գրում  է . 

Արդեն տևական ժամանակ է, ինչ երգչուհի Աննա Խաչատրյանը հանդես չի գալիս նոր աշխատանքներով և տեսահոլովակով: Life.panorama.am-ը կապ հաստատեց Աննայի հետ` ճշտելու իր ժամանակավոր լռության, հետագա անելիքների, անձնական կյանքի և այլ թեմաների մասին:

«Ստացվել է այնպես, որ այս պահին որպես այդպիսին ոչնչով զբաղված չեմ: Դեռ ամիսներ առաջ ցանկություն կար նոր տեսահոլովակ նկարահանելու, բայց հետո, չգիտես ինչու, փոշմանեցի: Սրանով հանդերձ, սակայն, իմ երգացանկը պարբերաբար թարմացվում է թե իմ սեփական երգերով և թե համաշխարհային հիթերի cover-ով: Այսինքն` այնպես էլ չէ, որ ոչինչ չեմ անում»,- իր լռությունն այսպես մեկնաբանեց Աննա Խաչատրյանը:

Երգչուհին իր լռությունը բացատրեց նաև ամիսներ առաջ հանդիսատեսի առջև որպես դերասանուհի ներկայանալու հանգամանքով.

«Երկար ժամանակ է, ինչ նկարահանվում էի «Վենդետտա» սերիալում, որը բոլորովին վերջերս է ավարտվել»,- ասաց երգչուհին` ավելացնելով. «Սերիալում նկարահանվելու իմ առաջին փորձն էր, որը, պետք է խոստովանեմ, ինձ շատ դուր եկավ: Նկարահանումները շատ հետաքրքիր էին անցնում, ինչպես նաև, ամենակարևորը, մասնագիտական առումով շատ բան սովորեցի, ինչը պայմանավորված էր խաղընկերներիս` մասնագիտությամբ դերասան լինելու փաստով»,- պատմեց Աննան:

Վերջինիս խոսքով` թեպետ ինքն արդեն հմտացել էր այս ասպարեզում, բայց դրանով հանդերձ, դեռ շատ բան ունի սովորելու:

«Սա նոր աշխարհ էր ինձ համար, մինչ այդ ինձ մոտ երբևէ նման փորձ չէր եղել: Որքանով ինձ մոտ ստացվեց որպես դերասանուհի ներկայանալը, չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ կարողացել եմ որոշ չափով արդարացնել սերիալի աշխատակազմի հույսերը, քանի որ եղել են դեպքեր, երբ փողոցում քայլելիս իմ հասցեին ոչ այդքան լավ արձագանքներ եմ լսել, ինչը կապված է եղել հերոսուհուս` Անուշիկի բացասական կերպար լինելու հետ»,- նշեց երգչուհին` ավելացնելով, որ եթե ապագայում կրկին առաջարկ ստանա որպես դերասանուհի ներկայանալու, հաճույքով կհամաձայնի:

Վերհիշելով անցած տարի ռուսական «Голос» նախագծի նախընտրական փուլում ելույթ ունենալու իր փորձը, որը անհաջողությամբ պսակվեց, երգչուհին չբացառեց կրկին իր մասնակցությունը նախագծի հաջորդ եթերաշրջաններից որևէ մեկում.

«Գիտեք, երբ հայտնվում ես այդ ամենի մեջ, հասկանում ես, որ այս նախագծին պատահական մարդիկ չեն կարող հայտնվել: Ինձ և Արամ MP3-ն կույր լսումների փուլ չկանչելն իրենք բացատրեցին այդ եթերաշրջանում մեծ թվով հայ մասնակիցներ լինելու հետ, բայց դա ընդամենը հորինվածք էր:  Չեմ կարծում, որ կրկին կփորձեմ մասնակցել «Голос»-ին, թեպետ ասեմ, որ ինձ մոտ գրեթե ամեն ինչը տրամադրությունից է կախված: Չեմ էլ բացառում, որ եթե այդ շրջանում տրամադրությունս շատ լավ լինի, գուցեև երկրորդ անգամ մասնակցեմ նախագծին»,- նշեց Աննա Խաչատրյանը:

Անդրադառնալով իր անձնական կյանքին` երգչուհին ասաց, որ այդ առումով իր մոտ որևէ նորություն չկա.

«Դեռևս հայտարարություն անել չեմ կարող: Ես դեռ նստած թախտին, սպասում եմ բախտին»,- կատակով նշեց Աննան:

Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է ինքը պատկերացնում իր կողքի տղամարդուն, երգչուհին պատասխանեց.

«Առաջին հերթին, նա պետք է այնպիսի մարդ լինի, որի հետ ցանկություն առաջանա շփվելու: Ես ուզում եմ նայել նրան և զգալ, որ նա լավ մարդ է, ես ուզում եմ ավանդական տղամարդ ասվածը զգալ կողքիս, այլ ոչ թե զգալ այնպիսի մեկի ներկայությունը, ով կնոջից ոչնչով չի տարբերվում: Ես պետք է վստահ լինեմ, որ այդ տղամարդու կողքին իմ մեջքը պինդ է, պետք է պաշտպանված զգամ ինձ: Գուցե իմ պատկերացումները այս հարցում փոքր ինչ այլ են, այդ պատճառով է, որ ես դեռ չեմ գտել նրան, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ դեռ առջևում»,- նշեց Աննան:

Զրույցի վերջում խոսելով իր հետագա անելիքների մասին` երգչուհին անկեղծացավ` նշելով, որ այդ ամենը կապված է նաև ֆինանսական միջոցների հետ.

«Անկեղծ կգտնվեմ և կխոստովանեմ, որ տեսահոլովակ նկարահանելու համար բացի համապատասխան երգ չլինելու խնդրից, կա նաև ֆինանսական խնդիր: Ես չեմ ցանկանում տեսահոլովակ նկարահանել այն ուրախ ռիթմերով երգերի հիման վրա, որոնք ես կատարում եմ տարբեր միջոցառումների ժամանակ` չնայած որ դրանք էլ շատ լավ երգեր են և բավական պրոֆեսիոնալ գործիքավորմամբ արված ստեղծագործություններ են: Այս պահին ցանկանում եմ որևէ լուրջ գործ անել, սակայն դեռ չեմ կարողանում գտնել ինձ համապատասխան մի բան»,- ասաց Աննա Խաչատրյանը:

Իսկ արդյոք իրեն որևէ միջոցառման հրավիրելը մատչելի՞ է, երգչուհին նախևառաջ բացառեց աստղաբաշխական թվեր ասվածը` նշելով, որ երբեք այդքան գումար չի պահանջել իր ելույթի դիմաց և առաջիկայում էլ չի պահանջի.

«Կարծում եմ, որ եթե մարդիկ ցանկություն ունեն ինձ իրենց խնջույքին տեսնելու և լսելու, ապա դա հնարավոր է, քանի որ ինչպես նշեցի, իմ ելույթի դիմաց երբեք շատ մեծ գումարներ չեմ պահանջել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհի Աննա Խաչատրյանը:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

 

Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
Ամենադիտված