Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին «Միթսուբիշին» մոտ 30 մետր գլորվել է ձորակը
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 10.06-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին կողաշրջվել է ‹‹Mitsubishi Pajero iO›› մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում «Mitsubishi Pajero iO» մակնիշի 34 NN 478 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորակում (մոտ 30 մ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ տուժած Վ. Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: