Միրկո Վուչինիչի մասնակցությունը հարցականի տակ է Հայաստանի հավաքականի դեմ խաղին
ՍպորտԱբու Դաբիի «Ալ Ջազիրա» ակումբի հարձակվող Միրկո Վուչինիչի մասնակցությունը հարցականի տակ է Չեռնոգորիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղին: Այդ մասին հայտարարել է Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը:
«Մենք ցանկանում ենք օգտագործել բոլոր ֆուտբոլիստներին: Մարզումները ցույց կտան, թե Վուչինիչը որքանով է պատրաստ հանդիպմանը»,- Տումբակովիչի խոսքը մեջբերում է reprezentacija.me-ն:
Հիշեցնենք, որ 33-ամյա Վուչինիչը հայտնի է իտալական A Սերիայում ելույթներով: Իտալիայում նա հանդես է եկել «Լեչեում» (2000-2006), «Ռոմայում» (2006-2011) եւ «Յուվենտուսում» (2011-2014), իսկ 2014-ից խաղում է «Ալ Ջազիրայում»:
Հայաստան - Չեռնոգորիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: