Նավթի համաշխարհային գները 3-4 տոկոսով նվազել են
ՄիջազգայինԼոնդոնի եւ Նյու Յորքի էլեկտրոնային սակարկությունների արդյունքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, հայտնում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 3.60 տոկոսով եւ կազմել 43.36 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումները նվազել են 3.19 տոկոսով եւ կազմել 44.57 դոլար մեկ բարելի դիմաց: