Սուարեսը հաստատել է, որ նոր պայմանագիր է կնքելու «Բարսելոնայի» հետ
ՍպորտՈւրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հաստատել է, որ երկարաձգելու է «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը:
«Ամեն բան նորմալ է, կողմերն ավարտում են բանակցությունների գործընթացը: «Բարսելոնան» ակումբ է, որում միշտ ցանկացել եմ խաղալ»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչեւ 2021 կամ 2022 թվականը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 25 միլիոն եվրո: Սուարեսը 2014-ին անգլիական «Լիվերպուլից» է տեղափոխվել «Բարսելոնա»: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2019-ի ամառը: