Գերմանիայի պաշտպանության նախարարն ԱՄՆ-ում իրավիճակի զարգացումն ուժեղ շոկ է անվանել
HeaderԳերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԱՄՆ նախագահական ընտրություններում անսպասելի զարգացումն ուժեղ շոկ է անվանել, հայտնում է ARD հեռուստաալիքը:
«Դա ուժեղ շոկ էր, երբ ես տեսա, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Բայց ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը գիտի, որ դա ոչ թե քվեարկություն էր նրա օգտին, այլ ավելի շուտ Վաշինգթոնի դեմ, իշխող քաղաքական վերնախավի դեմ»,- ասել է նախարարը:
Նշենք, որ այս պահին հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթում է մի շարք առանցքային նահանգներում:
ԱՄՆ նախագահի ընտրությունները մեկնարկել էին նոյեմբերի 8-ին: Դրանք ընթանում են երկաստիճան համակարգով: Սկզբում համաժողովրդական քվեարկություն է ընթանում 50 նահանգներում առանձին-առանձին: Յուրաքանչյուր նահանգում հաղթողը հավաքում է այսպես կոչված ընտրիչների բոլոր ձայները, որոնց թիվը հավասար է կոնգրեսի ընտրություններում շրջանների թվին: Հաղթանակի համար անհրաժեշտ է հավաքել 538 ընտրիչներից 270-ի ձայները: Ընտրիչները ֆորմալ առումով քվեարկելու են դեկտեմբերի 19-ին, իսկ կոնգրեսը քվեարկության արդյունքները հաստատելու է 2017-ի հունվարի 6-ին: