Նոյեմբերի 9-ը Հակամիջուկային ակցիաների միջազգային օր է
Ուշադրության կենտրոնում«Մենք ընտրում ենք առանց ճառագայթման ապագա»,- նման կարգախոսով է աշխարհում ամեն տարի նոյեմբերի 9-ին անցնում Հակամիջուկային ակցիաների միջազգային օրը։
Բնապահպաններն ու մյուս մտահոգ քաղաքացիները այդ օրը տարբեր քաղաքներում կազմակերպում են պիկետներ, հանրահավաքներ ու ակցիաներ՝ ատոմային էներգիայի դեմ ու դրա անվտանգությունը բարձրացնելու պահանջով։ Նաեւ նրանք վտանգավոր օբյեկտների կողքին կազմակերպում են հակամիջուկային ճամբարներ ու ռադիոակտիվ բարձր ֆոնով տեղանքում տեղադրում նշաններ,որոնք քաղաքացիներին տեղեկացնում են վտանգի մասին։