«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի մայրն ապրում է աղքատության մեջ (ֆոտո)
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Նոլիտոյի մայրը հայտնել է, որ ապրում է աղքատության մեջ եւ որդին չի օգնում իրեն: Ֆուտբոլիստի մայրը մամուլի միջոցով հրապարակել է լուսանկար, որի վրա հետեւյալ գրառումն է.
«Ես Ռոսիա Ագուդա Դյուրանն եմ՝ Նոլիտոյի մայրը: Այժմ ես աշխատանք եմ փնտրում, քանի որ որդիս չի օգնում ինձ: Ես պետք է կերակրեմ երեխաներիս», փոխանցում է MIRROR-ը:
Նոլիտոյի մայրը 20 տարի ունի թմրանյութերի եւ ալկոհոլի կախվածություն: Այժմ կինն ապրում է 6-ամյա երկվորյակների հետ: «Մանչեսթեր Սիթիում» իսպանացի հարձակվողի շաբաթական աշխատավարձը կազմում է 100 հազար ֆունտ ստերլինգ: