Վթարից 13 օր անց 30-ամյա վարորդը մահացել է. նա ուներ ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ
ՀասարակությունՀոկտեմբերի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել «ԶԻԼ-130» եւ «ՎԱԶ-21703» ավտոմեքենաների բախվելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 7-ին, ժամը 14.30-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21703»-ի վարորդ, 30-ամյա Արմեն Սիմոնյանը մահացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհին հոկտեմբերի 25-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով «Արմավիր» հիվանդանոց տեղափոխված երկու քաղաքացիներին՝ Բավական. Մ-ին եւ Արմեն Ս.-ին, տեղափոխլ էին Երեւան: Տուժածներից 30-ամյա Արմենի վիճակը ծանր էր, նա ուներ ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, ձեռքի եւ ոտքի կոտրվածք: Իսկ 35-ամյա Բավական. Մ-ի մոտ կար ձախ բազուկի կոտրվածք, վերին շրթունքի պատռվածք:
Նշենք, որ ավտովթարը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 15:00-ի սահմանում՝ «Վազ» մակնիշի ավտոմեքենան բախվել է փայտ տեղափոխող «Զիլին»: