Լավրով. Ռուսաստանի մեկուսացումը հանգեցնում է Եվրոպայի համար ծանր հետեւանքների
HeaderՌուսաստանին մեկուսացնելու փորձեր բազմիցս են արվել՝ ամբողջ Եվրոպայի համար ծանր հետևանքներով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ ժամանակակից փոխկապակցված աշխարհում անվտանգության առանձին կղզիներ ստեղծել չի հաջողվի: «Բոլորի համար ընդհանուր խնդիրները հարկավոր է միասին լուծել: Հետեւաբար՝ առանց բոլոր պետությունների միավորման Եվրոպային չի հաջողվի արժանի տեղ ապահովել նոր աշխարհակարգում»,- ասել է պաշտոնյան:
«Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձերն անխուսափելիորեն հանգեցրել են ամբողջ մայրցամաքի համար ծանր հետեւանքների: Մինչդեռ մայրցամաքի գործերին մեր երկրի ակտիվ ներգրավվածությունն ուղեկցվել է նրա կայունության երկարատեւ ժամանակահատվածներով»,- ասել է Լավրովը: