Տեսնենք կգերազանցե՞նք ռեկորդային արժեքը, թե ոչ. Գագիկ Սուրենյան
ՀասարակությունՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոյեմբերի 11-ի օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը Երևանում գրանցվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին +17,4: Այս տարվա նույն օրը մենք Երևանում կանխատեսել ենք +18…+19 աստիճան տաքություն:
Տեսնենք կգերազանցե՞ք ռեկորդային արժեքը, թե ոչ: Բայց ամսի 10-ին տաք ու սառը օդային զանգվածների բախումից որոշակի ամպամածություն կառաջանա, սակայն 11-ին լիարժեք կպարզի»: