Լրատվամիջոցները հայտնել են՝ երբ պատրաստ կլինի Սահակաշվիլիի ազատման հրամանը
HeaderՕդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի ազատման հրամանը Ուկրաինայի նախագահին ներկայացնելու պատրաստ կլինի չորեքշաբթի, հայտնում է «Գրոմադսկե TV»-ն՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմում իր աղբյուրները:
Ավելի վաղ երկրի վարչապետի մամուլի խոսնակ Դմիտրի Ստոլյարչուկը հայտնել էր, որ Ուկրաինայի կառավարությունը մտադիր է ստանալուն պես բավարարել Սահակաշվիլիի դիմումը:
«Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավարի պաշտոնից Սահակաշվիլիին ազատելու մասին հրամանը պատրաստ կլինի չորեքշաբթի, երբ նախագահը վերադառան Սլովակիայից»,- հայտնում է հեռուստաալիքի կայքը:
Ըստ տեղեկությունների՝ նահանգապետի հրաժարականը պատրաստվում էր դեռեւս ամռանը, սակայն քանի որ Սահակաշվիլին չէր կատարել մասնավորապես «Օդեսա-Ռենի» մայրուղու շինարարության իր պարտականությունները, հրաժարականը հետաձգել էին:
Հիշեցնենք, որ նախօրեին Սահակաշվիլին հայտնել էր իր հրաժարականի մասին՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ: Նա նաեւ նախագահ Պորոշենկոյին մեղադրել էր տարածաշրջանում հանցավոր կլաններին պաշտպանելու մեջ: